Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆեյսբուքյան «լայվն» ու ասուլիսը պետք չէ շփոթել

Ֆեյսբուքյան «լայվն» ու ասուլիսը պետք չէ շփոթել
24.07.2018 | 10:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացել է, թե օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներն ինչու սոցիալական ցանցերում անընդհատ փոթորկող խնդիրների մասին ոչ մի հարց չեն հնչեցրել: Փարատելու համար Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը, ասենք, որ նման հարցեր գուցե և լինեին, եթե չմոռանային հաշվի առնել մի շարք հանգամանքներ:


Նախ և առաջ նկատենք, որ ապահովված չէր լրատվամիջոցների հավասարության սկզբունքը, ու մեծաթիվ լրագրողներ այդպես էլ հարց տալու հնարավորություն չունեցան: Վարչապետի մամուլի խոսնակն ինքն անձամբ էր ընտրում՝ ում հարցի իրավունք տալ, ում ոչ, ըստ երևույթին, տվյալ լրագրողին անհատապես ճանաչել-չճանաչելու սկզբունքով:
Կարծում ենք՝ ներկա բոլոր լրագրողների գեթ մեկական հարցին, այնուամենայնիվ, երկուսուկես ժամում հնարավոր էր պատասխանել, եթե, օրինակ, «Ելք»-ական պատգամավորի հետ ասոցացվող լրատվամիջոցը վարչապետին միանգամից երկու հարց չուղղեր:


Քիչ հարցեր ուղղելն ու ժամանակի մեջ չտեղավորվելը պայմանավորված էին նաև վարչապետի չափից դուրս երկար պատասխաններով, որոնք հաճախ հարցի բովանդակության մեջ չէին տեղավորվում: Պատասխաններ եղան, որոնց շուրջ վարչապետը ծավալվեց՝ րոպե առ րոպե վերհիշելով իշխանափոխության անցած ճանապարհը՝ Գյումրուց մինչև Երևան:
Ասուլիսի ձևաչափն ինքնին ասել ու լսել է ենթադրում, և երկարաշունչ նախաբանը, ծամծմված ու հաճախ հարցից շեղվող պատասխանները լրագրողներին, մեղմ ասած, չէին հուզում: Նրանք ցանկանում էին կոնկրետ հարցին կոնկրետ պատասխան ստանալ:


Կարծում ենք՝ լրատվամիջոցների համար կազմակերպվելիք հաջորդ ասուլիսներին վարչապետն ու իր թիմը հաշվի կառնեն այս ամենը, և «փոթորկող հարցերի» պակաս չի լինի: Իսկ եթե ինչ-որ մի բանի մասին երիցս ու հանգամանալից խոսելու անհրաժեշտություն է տեսնում Նիկոլ Փաշինյանը, դրա լավագույն լուծումն ինքն անձամբ վաղուց է հայտնաբերել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերները:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ